ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Կառավարության ենթակա տեսչական մարմինների ղեկավարները, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպման ժամանակ ամփոփվել են արտակարգ դրության ընթացքում տեսչական մարմինների կատարած աշխատանքները: Նաև քննարկվել են Կառավարության որոշմամբ մինչև հունվարի 11-ը հայտարարված կարանտինի ընթացքում սահմանված միջոցառումների ու սահմանափակումների նկատմամբ իրականացվելիք վերահսկողության կազմակերպչական աշխատանքները:
Տեղեկացնենք, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սննդամթերքի անվտանգության ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինները սահմանված վերահսկողությունն իրականացնելու են ստուգայցերի միջոցով, որի արդյունքում կիրառվելու են նաև վարչական պատասխանատվության միջոցներ:
Մյուս տեսչական մարմինները վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի հրամանով փոխօգնության շրջանակում ներգրավվելու են ոլորտային ստուգայցերի իրականացման աշխատանքներում:
Այս մասին տեղեկացնում են Տեսչական մարմինների համակարգման գրասենյակից։