Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 87-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ:
Նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված էին խաղաղ նպատակներով ատոմային էներգետիկայի օգտագործման բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ձևավորման և զարգացման ուղղությամբ հատկացումների հարցերը:
Այս մասին հայտնում են Կառավարության պաշտոնական կայքից։
15.09.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին
