Հնդկաստանը COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի հարյուր միլիոն չափաբաժին կգնի

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) պայմանավորվել Է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հարյուր միլիոն չափաբաժին մատակարարել Հնդկաստանի դեղագործական ընկերությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է իրադրությանը ծանոթ մի աբյուր: ՌՈւՆՀ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին կվաճառի Հնդկաստանի դեղագործական ընկերությանը»,-ասել Է նա:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Դա լուծույթ Է միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլխի սոցիալական զարգացման հարցերի գծով տեղակալ Անաստասյա Ռակովան հայտնել Է, որ սեպտեմբերի 9-ից Մոսկվայում պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունների շրջանակներում սկսվել Է կորոնավիրուսի դեմ պատվաստումը: