Սաակաշվիլի. Հայաստանին անկյուն են քշել ու ստիպել ստորագրել

Սաակաշվիլի. Հայաստանին անկյուն են քշել ու ստիպել ստորագրել
Սաակաշվիլի. Հայաստանին անկյուն են քշել ու ստիպել ստորագրել

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 25-ին ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ժամանակ: Նրա ելույթը ներկայացնում ենք զգալի կրճատումներով: Ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ Վրաստանի նախագահի պաշտոնական կայքում:

Այժմ երբ ես խոսում եմ, Արեւելյան Եվրոպայի երկրները, որոնք ձգտում են միանալ ազատ եւ ժողովրդավարական ազգերի եվրոպական ընտանիքին, ճնշումների եւ սպառնալիքների են ենթարկվում: Հայաստանն անկյուն է քշվել եւ հարկդրված է եղել ստորագրել Մաքսային միության փաստաթուղթը, որն այդ ազգի եւ տարածաշրջանի շահերից չի բխում: Մոլդովան շրջափակման է ենթարկվում, Ուկրաինան հարձակման տակ է, Ադրբեջանը մեծ ճնշման տակ է, իսկ Վրաստանը՝ օկուպացված:

Ինչու՞:

Որովհետեւ հին կայսրությունը փորձում է վերականգնել նախկին սահմանները: «Սահմանը» առհասարակ ճիշտ բառ չէ, քանի որ կայսրությունը՝ լինի դա Ռուսական կայսրությունը, Խորհրդային Միությունը, Ռուսաստանի Դաշնությունը, թե Եվրասիական միությունը, երբեք սահմաններ չի ունեցել: Այն միայն լուսանցքներ է ունեցել:

Այսօր եկել եմ խոսելու այդ լուսանցքների անունից:

Հակառակ շատ ազգերի՝ Ռուսաստանի Դաշնությունն իր շուրջը կայուն երկրներ ունենալու շահ չունի:

Հարեւան երկրները մշտական անկարգության մեջ են, ինչը Կրեմլի ցանկությունն է: Այն չի ընդունում Վրաստանում, Ուկրաինայում կամ Մոլդովայում ուժեղ կառավարությունների գաղափարը:

Կարծում եք, որ Պուտին ցանկանու՞մ է, որ Հայաստանը վճռորոշ հաղթանակ տանի Ադրբեջանի նկատմամբ: Ոչ: Սա Հայաստանին չափից շատ ուժեղ եւ պոտենցիալ անկախ կդարձնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: