Մակունցը՝ Գայանե Աբրահամյանի և այլ պատգամավորների՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին. Տեսանյութ

Factor.am – Մի շարք պատգամավորների հետ կապված լուրեր են շրջանառվել, և պատգամավորները հերքել են այդ լուրերը, կարծում եմ՝ լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն չկա: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով տեղեկությունների մասին, թե Գայանե Աբրահամյանը և մի շարք այլ պատգամավորներ պատրաստվում են մանդատը վայր դնել, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Իսկ առանձին պատգամավորների առնչությամբ, եթե հարցեր կան, առաջարկում եմ, որ հենց իրենք պատասխանեն: Ինձ հետ եղել են աշխատանքային քննարկումներ, մնացյալ հարցերը խնդրում եմ ուղղել պատգամավորներին»,- հավելեց նա: