Նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որտեղ մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին «պատմական փաստերը աղավաղելու, բանակցային գործընթացը խոչընդոտելու եւ ռազմական գործողություններ հրահրելու մեջ»։

«Իր ագրեսիվ դիրքորոշումը արդարացնելու համար Ադրբեջանը թշնամություն, ռասայական ատելություն եւ նախապաշարումներ է սերմանում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Թշնամալից հայտարարությունները ուղեկցվում են հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ»,- իր նամակում գրել է Կարեն Նազարյանը։

Ըստ նրա, չնայած Հայաստանի բազմաթիվ հորդորներին, ՄԱԿ-ի կառույցները, մասնավորապես` ՅՈւՆԵՍԿՕ-ն, որեւէ ուշադրություն չեն դարձնում վանդալիզմի այդ փաստերին:

Կարեն Նազարյանը նաեւ ընդգծել է, թե Ադրբեջանն իր քաղաքականությամբ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված նորմերը, խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությանը եւ դրանով իսկ սպառնալիք ստեղծում միջազգային անվտանգության ու խաղաղության համար։

© Medialab.am