Լյուքս Ստեփանյանի հայրը փորձում էր նետվել դատարանի միջանցքի երկրորդ հարկից

Լյուքս Ստեփանյանի հայրը փորձում էր նետվել դատարանի միջանցքի երկրորդ հարկից
Լյուքս Ստեփանյանի հայրը փորձում էր նետվել դատարանի միջանցքի երկրորդ հարկից

Հունվարի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված էր ժամկետային զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստ: 

Նիստին ներկայացել էին քրեական գործով մեղադրողները՝ Լոռու զինվորական կայազորի դատախազի պաշտոնակատար Արթուր Զաքարյանը, նույն կայազորի դատախազության դատախազ Անտոնյանը: Չէին ներկայացել ամբաստանյալ, Երեւանի բնակիչ Դավիթ Խաչատրյանի երկու պաշտպանները, տուժող Հրաչյա Սարգսյանը: Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը քաղաքացիական հագուստով էր: Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան (Աշխարհիկ) Ստեփանյանը դատարանին հայտնեց, որ իր առողջական վիճակը վատ է, չի կարողանում խոսել: Նրան տուժողի իրավահաջորդի կարգավիճակում փոխարինեց կինը՝ Լուիզա Ստեփանյանը: Դավիթ Խաչատրյանը չգիտեր, թե ինչու նիստին ներկա չէին իր պաշտպանները: Նա չկամեցավ, որ նիստը կայանա առանց իր պաշտպանների: Դատավոր Զոյա Զաքինյանը հայտարարեց, որ ամբաստանյալի պաշտպանները տեղյակ են եղել նիստի տեղի եւ ժամանակի մասին: Դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պարզի պաշտպանների բացակայության պատճառը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ