Այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես։ Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի երբեք. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման ընդունումից հետո այս պահին իրավունքի ուժով հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ։

Իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես, հայտարարել է․

«Այսօր ես չեմ եկել ասելու, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները։ Այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես։

Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի երբեք։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա։

Եվ երբ ասում ենք՝ բոլորս զինվոր ենք, մենք ասում ենք մի բան՝ ծեր, թե երիտասարդ, կին թե տղամարդ, պաշտոնյա, թե գործազուրկ մի ուղերձ ունենք աշխարհին՝ մենք պետք է հայտարարենք, որ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի, մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի։

Մենք պետք է հաղթենք, որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք։

ՀՀ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, Արցախը պետք է ապրի, Արցախը պետք է լինի հզոր, ինքնուրույն, աննկախ։

Այսօրվա մեր նիստը միասնության, հաղթանակի մասին, սա վճռական ժամանակ է։ Մենք միասնական ենք քան երբևէ»։

ՀՀ ԱԺ հատուկ նիստ՝ Ուղիղ

Posted by MediaLab- Newsroom Laboratory on Sunday, September 27, 2020