ԱԱԾ-ից դուրս գալուց հետո Ծառուկյանը պնդել է, որ շինծու գործ է

The motion to strip Gagik Tsarukyan’s parliamentary immunity was considered during a regular session of the RA National Assembly

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում հարցաքննությունից դուրս գալուց հետո հայտարարեց, որ հարուցված քրեական գործը շինծու է։

«Եթե որևէ մեկը իմ դեմ ցուցմունք է տվել, թող բերեն առերեսման, սա սարքած, շինծու գործ է։ Դատարանում կքննվի, բոլորդ կտեսնեք», -հայտարարեց Ծառուկյանը։

ԱԱԾ շենքի մոտ հավաքված Ծառուկյանի մեծաթիվ կողմնակիցների և ոստիկանության ծառայողների միջև հրմշտոց առաջացավ, ինչի հետևանքով տուժեցին նաև լրագրողներ։ Ծառուկյանը մեքենայով հեռացավ տարածքից։