Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 3000-ին

Թուրքիայում ապրիլի 28-ի դրությամբ կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 92 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարար Քոջան նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 29․230 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․392 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 92 դեպք, ապաքինվել է 5․018 մարդ։

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 38․809 հիվանդ, իսկ 1․621 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։