Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են պատերազմին դեմ արտահայտված ակտիվիստին

Ադրբեջանցի ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել է երկրի հատուկ ծառայությունների կողմից` համացանցում հակապատերազմական կոչեր անելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է OC-Media-ն:

Իբրահիմովի օգտահաշվում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի անվտանգության ծառայությունները մուտք գործում Բաքվում գտնվող իր բնակարան և հրաժարվում պարզաբանել, թե ինչու են իրեն ձերբակալում:

«Սկզբում նրանք ասացին, որ ոստիկանությունից են, ասացին, որ ինձ կտանեն զինվորական կոմիսարիատ, ես խնդրեցի, որպեսզի փաստաթղթեր ներկայացնեն, իսկ նրանք ասացին, որ կտանեն ինձ Ազգային անվտանգության ծառայություն»,- տեսանյութում ասում է Իբրահիմովը:

Տեսանյութում ակտիվիստը նշում է, որ, իր կարծիքով, բերման ենթարկման պատճառը համացանցում պատերազմի դեմ իր հրապարակումներն են:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում մայրաքաղաք ՍտեփանակերտըԱդրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխաՀայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքումճշտված տեղեկություններովադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստԱռայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենաինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: