Գագիկ Ծառուկյանը 1996-ին բազկամարտի աշխարհի, 1998-ին Եվրոպայի չեմպիոն չի եղել. Փաստերի ստուգման հարթակ

Փաստերի ստուգման հարթակի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Ազգային ժողովի պաշտոնական կայքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կենսագրության մեջ նրա մարզական հաջողությունները ներկայացնող հատվածում գրված է. «1996թ.՝ բազկամարտի աշխարհի, 1998թ.՝ Եվրոպայի չեմպիոն»։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրեց 1991-99թթ. բազկամարտի Աշխարհի ու Եվրոպայի բոլոր առաջնությունների արդյունքները և պարզեց, որ Գագիկ Ծառուկյանը և՛ 1996 և՛ 1998 թվականներին բազկամարտի աշխարհի առաջնություններին զբաղեցրել է 3-րդ տեղը։ Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությանը, ապա վերջինիս անունը չկա և ոչ մի տարվա մրցանակակիրների ցուցակում։»