«Մենք հայտնվել էինք թակարդում։ Մեր հրամանատարին հարվածել էին ետևից ». Ականատես

«Մենք հայտնվել էինք թակարդում։ Մեր հրամանատարին հարվածել էին ետևից ». Ականատես
«Մենք հայտնվել էինք թակարդում։ Մեր հրամանատարին հարվածել էին ետևից ». Ականատես

«Նախախորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը, ով մասնակցել է հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնած Արցախ ավտոերթին եւ ականտես եղել աննախադեպ դաժանությանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղի ունեցածի մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի  «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունն ավտոերթ էր նախաձեռնել դեպի Արցախ, սակայն խաղաղ երթը ոչ միայն խոչընդոտվել է. այլեւ ավտոշարասյան մասնակիցները դաժան ծեծի են ենթարկվել, ջարդուխուրդ են արվել մեքենաներ, հաշվի չի առնվել նույնիսկ, որ ավտորեթին մասնակցում են կանայք եւ երեխաներ: Նրանք եւս տուժվել են: Ծեծի էր ենթարկվել նաեւ ղարաբաղյան պատերազմի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Տեսանյութին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սյուզան Սիմոնյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Երեկ զոհեր չեղան միայն Ժիրայր Սեֆիլյան հրամանատարի հմուտ ռազմական տակտիկայի շնորհիվ։ Երբ հասանք այն կետին, որտեղ մեր ճանապարհը փակված էր և մեզ վրա նշան էին բռնել բարձունքից սնայպերները, նա արդեն նախօրոք հրահանգել էր մեզ, որ մեքենայից որևէ մեկը դուրս չգա։ Նա ինքը դուրս եկավ գնաց ընդառաջ, խոսեց, և տեսնելով, որ հրոսակախումբը պատրաստ չէ ճանապարհը բացել, շրջվեց և ավտոշարասյան կողքով անցնելով յուրաքանչյուր մեքենային հրահանգում էր ետ շրջադարձ կատարել։

Ոմանք սկսեցին շրջադարձել, սակայն երբ մեր մեքենան էր փորձում շրջադարձել, հրոսակախումբը հասավ մեզ և թույլ չտվեց շրջադարձել, շրջապատելով մեր մեքենան և սկսվեց։

Մենք հայտնվել էինք թակարդում։

Մեր հրամանատարին հարվածել են ետևից, երբ նա շարասյանը ետդարձի հրահանգ տալով ետ էր գնում դեպի վերջին մեքենան։

Իսկ մեր մեքենան, երբ շրջապատեցին, փորձում էին բացել դռները և խլել մեքենայի բանալիները և մեզ քաշել գցել ասֆալտին։ Հարց է ծագում ինչու՞։

Որովհետև մենք կանայք էինք, և նրանք հույս ունեին մեքենան առևանգել մեզ շպրտելով դուրս։ Սակայն, մենք պայքարեցինք դրա դեմ, նրանք չկարողացան։

Բնականաբար իրենք էլ էին վախենում, որ կին վարորդը կարող է շփոթմունքից, աֆեկտի տակ, ոտքը դնել գազին և լխճել մեզ շրջապատած հրոսակախմբին։ Իսկ Ժիրայրի հրամանը, որ մենք չլքենք մեքենաները, թույլ չտվեց, որ մենք ձեռնամարտի մեջ մտնենք ասֆալտի վրա և անմիջականորեն իրենց դուբինկայի տակ հայտնվենք և մեքենան դարձավ մեր զրահը։

Իրենց համար հեշտ չէր մեքենայի մեջ մեզ սատկացնելը, և ստիպված մեքենաների ապակիներն էին կոտրում, որ ապակիներով վնասեն և նաև պատուհաններից հարվածեն դուբինկաներով»։