Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է. Արյունաբանական կենտրոնի հայտարարությունը

ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշված է հետևյալը.

Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, ովքեր միացան մեր կոչին և կատարեցին արյունատվություն:

Տեղեկացնում ենք, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն: Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք: Շնորհակալ ենք: