Ավարտվել են Մեղրիում գյուղատնտեսական շուկայի և մաքսակետին կից ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքները

Ավարտվել են Մեղրի համայնքում գյուղատնտեսական շուկայի եւ Մեղրու մաքսակետին կից ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքները, բարեկարգվել են դրանց հարակից տարածքները։

Շինաշխատանքներն իրականացվել են համայնքի տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

«Մեղրի քաղաքում՝ Մ-2 միջպետական ճանապարհի հարեւանությամբ, շուկայի կառուցում եւ հարակից տարածքների բարեկարգում» ու «Ագարակ քաղաքում՝ Մեղրու մաքսակետին կից, ավտոկայանատեղիների եւ դրանց հարող տարածքների բարեկարգում» ծրագրերի համար հատկացվել է ընդհանուր 99 մլն 137 հազար դրամ, որից 48 մլն 685 հազար դրամը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, 50 մլն 452 հազար դրամը՝ Մեղրու համայնքային բյուջեից (որից 43 մլն 474 հազար դրամը հատկացրել է «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ը)։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՈՒԿԱ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ…

Gepostet von Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration am Mittwoch, 13. Mai 2020