Ադրբեջանի բանակը միայն մի քանի ժամ է ունեցել որոշակի առաջխաղացում, դրանից հետո մինչև հիմա ՊԲ-ն զսպում է այդ երկրի ագրեսիան. ԱՀ նախագահի խոսնակ

Ադրբեջանի բանակը հարձակման միայն սկզբում, ընդամենը մի քանի ժամ է ունեցել որոշակի առաջխաղացում, որը շատ քիչ է տևել: Այս պահի դրությամբ Պաշտպանության բանակը ամբողջությամբ զսպում է Ադրբեջանի ագրեսիան: Այդ մասին քիչ առաջ ճեպազրույցում հայտարարեց Արցախի Նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Վերահաստատում ենք այն միտքը, որ Արցախի պաշտպանության բանակը տարածաշրջանում առաջին հերթին խաղաղության և կայունության երաշխավորն է: Եթե այս ընթացքում Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի, -հավելեց նա: