Ոստիկանները ուժ են կիրառել բանակում զոհված զինվորների մայրերի նկատմամբ

Ոստիկանները ուժ են կիրառել բանակում զոհված զինվորների մայրերի նկատմամբ
Ոստիկանները ուժ են կիրառել բանակում զոհված զինվորների մայրերի նկատմամբ

Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին և բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին մոտենալ Օպերայի և բալետի թատրոնի շենքին, որտեղ ժամը 17։00-ից Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ տոնական համերգ է անցկացվում։ Այս մասին տեղեկացնում է epress.am-ը: 

Ըստ աղբյուրի, «Ոչ սպանություններին և բռնություններին բանակում» կարգախոսով բողոքի ակցիա անցկացնող մայրերը և նախաձեռնության անդամներն այսօր ժամը 16։45-ին հավաքվել են Արամ Խաչատրյանի արձանի մոտ, որտեղ նրանց արդեն սպասում էին տասնյակ ոստիկաններ։ Վերջիններս պատ են կազմել՝ թույլ չտալով, որպեսզի բողոքողները մոտենան շենքի մուտքին։

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, փորձել է ճեղքել ոստիկանների պատը, սակայն նրան հրելով հետ են շպրտել։

Ավելի ուշ, երբ ակցիայի մասնակիցները փորձել են օպերայի շենքին մոտենալ Մաշտոցի պողոտայի կողմից, նրանց նկատմամբ ուժ են կիրառել, հրել ու քաշքշել։ Կարդալ ավելին