Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Լյուքսեմբուրգի ԱԳՆ հայտարարության տեքստը տեղադրված է Twitter-ի միկրոբլոգում:

«Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները վտանգավոր և տագնապալի են։ Անհրաժեշտ է իրավիճակի անհապաղ դեէսկալացիա։ Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ պահված անձանց»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը, Ռուսաստանը, Ստեֆան Վիսկոնտին, Ֆրանսիան և Էնդրյու Շոֆերը, ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, որում ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինվորների գերեվարման մասին հաղորդագրությունը և կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և ձերբակալված այլ անձանց:

Աղբյուր՝ Factor.am