Le Monde պարբերականի լրագրողներին ուղեկցող խաղաղ բնակիչը զոհվել է հակառակորդի հրետակոծությունից

Ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողներին ու նրանց ուղեկցող անձնակազմը Արցախի Մարտունի քաղաքում հոկտեմբերի 1-ին հրետակոծության էր ենթարկվել, ինչի արդյունքում զոհվել է նրանց ուղեկցող խաղաղ բնակիչը: Այսպիսով՝ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով զոհվել է 8-րդ խաղաղ բնակիչը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Այո, նրանց ուղեկցող քաղաքացիական բնակիչը զոհվել է»,- ասաց Ստեփանյանը: