Մեղրիում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով

Մեղրիի քաղաքապետարանից տեղեկացնում են։

«Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ վաղը ժամը 10։00֊ից ողջ համայնքում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։

Կոչ ենք անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։ Մյուս օրերին նման ազդարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։Խնդրում ենք տարածել և իրազեկել նաև սոցցանցերից չօգտվող ձեր բարեկամ֊ծանոթներին»։