Ստեփանակերտում այս պահին իրավիճակը հանգիստ է

Այս պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է: «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնեց, որ շուրջ երկու ժամ պայթյունի ձայներ չեն լսվել:

Ադրբեջանը հոկտեմբերի 4-ին շարունակել է հարվածել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում: