Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված Արթուր Սուքիասյանի ընտանիքին:
Դեսպանը Արթուրի ծնողներին է հանձնել իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրի կողմից որպես հարգանքի տուրք նվիրաբերված ոսկե մեդալը։