Հայաստան է ժամանել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պատվիրակությունը

 Հայաստան է ժամանել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը: 

«Այսօր Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել եմ աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը:

Գործընկերոջս հետ շրջայց ենք կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի  պատշաճ կազմակերպման և սպասարկման պայմաններին:  Օրակարգում՝ կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր են»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Ռուստամ Բադասյանը: