Մեկական քննություն բուհ ընդունվելու համար․ ԿԳՄՍ նախարարը մանրամասնել է ընդունելության կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում մանրամասներ ներկայացրեց կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ՀՀ բուհերի ընդունելության քննությունների նոր կարգի մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարը հիշեցրեց, որ 2020 թ-ին քննությունները կանցկացվեն այլ ձևաչափով՝ դիմորդները կհանձնեն 1-ական քննություն։

«Այս քայլը կապված է երկրում հայտարարված արտակարգ դրության հետ և արվում է հակահամաճարակային միջոցառումների շրջանակում, որպեսզի թույլ չտանք ավելորդ կուտակումներ։ Այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդները հանձնելու են 1-ական քննություն՝ ըստ իրենց ընտրած մասնագիտության։ Մենք կարծում ենք, որ միայն դպրոցական գնահատականներով պատկերն ամբողջական չէր լինի»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ այն դիմորդները, ովքեր նախապես հայտագրվել էին քննությունների համար և յուրաքանչյուրի համար վճարել էին 1500 դրամ, նրանց գումարները կվերադարձվեն։ Նրա խոսքով՝ կմնա միայն մեկ քննության համար կատարված վճարումը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։