Գեղարքունիքի համայնքներում մեկնարկել են փողոցների գծանշման աշխատանքներ

Վերջին օրերին մարզի քաղաքային և որոշ գյուղական խոշոր համայնքներում ակտիվորեն ընթանում են կանաչապատման, ծառատնկման, փողոցների և բակերի բարեկարգման ինչպես նաև փողոցներում փոսային նորոգումներին վերաբերող աշխատանքներ:

Այս ամենից զատ Գավառ և Մարտունի քաղաքների համայնքապետարանները իրենց տեղական բյուջեներից կատարված հատկացումների հաշվին քաղաքի ասֆալտապատ փողոցներում իրականացնում են գծանշման աշխատանքներ, որը շատ կարևոր է երթևեկության և հետիոտնային անցման կանոնակարգման համար: Գավառ համայնքի բյուջեից քաղաքում իրականացվող գծանշման աշխատանքների համար հատկացվել է 3 միլիոն 500 հազար դրամ, իսկ Մարտունի համայնքի բյուջեից Մարտունիում իրականացվող գծանշումների համար՝ 900 հազար դրամ:

Վարորդներն ու հետիոտները կարևորում են այս գործընթացը, քանզի այն նաև գեղեցիկ տեսք է հաղորդում իրենց քաղաքին՝ ապահովելով անվտանգ երթևեկության մշակույթ:

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։