Մարուքյանը ժամանակավրեպ է համարում Փաշինյանի հետ հուշագիր կնքելու իրենց առաջարկը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո ժամանակավրեպ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկանցելու վերաբերյալ իրենց առաջարկը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանը հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մենք դրսևորել ենք բարի կամքի քայլ, ճգնաժամից լուծում ենք առաջարկել, ինչը մերժվել է: Այս պահին այևս մեր առաջարկությունը ժամանակավրեպ է»,- ասաց Մարուքյանը:

Կուսակցության ղեկավարը նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցն, այնուամենայնիվ, մնում է իրենց օրակարգում: