Մեկնարկեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք՝ ըստ նիստի օրակարգի՝ ՀԱՊԿ արտգործնախարարներն ի թիվս այլ հարցերի, քննարկելու են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: