«Ականների դեմ ադրբեջանական արշավ» հասարակական միավորումը շարունակում է ականների ու չպայթած զինամթերքի հետևանքով տուժած ու զոհված քաղաքացիների տվյալների միասնական բազա ստեղծելու աշխատանքները։ Այս մասին հայտնում է Factor.am-ը
Ադրբեջանական Report-ին կազմակերպությունից փոխանցել են, որ պետական կառույցներից, տարածքային համակարգողներից ու այլ աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ 2021 թվականի մայիսին Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու 2 դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով 5 ադրբեջանցի է տուժել։
Արդյունքում մեկ զինծառայող է մահացել, 2 քաղաքացիական անձ ու 2 զինծառայող էլ վիրավորում է ստացել։
Մայիսի դեպքերը տեղի են ունեցել Գեդաբեկի ու Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում։ Ընդհանուր առմամբ, 2021 թվականին Ադրբեջանի 59 քաղաքացի է տուժել ականի վրա պայթելու հետևանքով։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում