Մայիսին 5 ադրբեջանցի է պայթել ականի վրա․ մեկ զինծառայող զոհվել է, երկու քաղաքացիական անձ ու երկու զինծառայող՝ վիրավորում ստացել.Factor

«Ականների դեմ ադրբեջանական արշավ» հասարակական միավորումը  շարունակում է ականների ու չպայթած զինամթերքի  հետևանքով տուժած ու զոհված քաղաքացիների տվյալների միասնական բազա ստեղծելու աշխատանքները։ Այս մասին հայտնում է Factor.am

Ադրբեջանական Report-ին կազմակերպությունից փոխանցել են, որ պետական կառույցներից, տարածքային համակարգողներից ու այլ աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ 2021 թվականի մայիսին Արցախի գրավյալ տարածքներում  ականի վրա պայթելու 2 դեպք է տեղի ունեցել, որի  հետևանքով 5 ադրբեջանցի է տուժել։

Արդյունքում մեկ զինծառայող է մահացել, 2 քաղաքացիական անձ ու 2 զինծառայող էլ վիրավորում է ստացել։

Մայիսի դեպքերը տեղի են ունեցել Գեդաբեկի ու Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում։ Ընդհանուր առմամբ, 2021 թվականին Ադրբեջանի 59 քաղաքացի է տուժել ականի վրա պայթելու հետևանքով։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում