Արտակ Շաբոյանը եւ 8 հազար հոգի լքել են Հանրապետական կուսակցությունը

Արտակ Շաբոյանը եւ 8 հազար հոգի լքել են Հանրապետական կուսակցությունը
Արտակ Շաբոյանը եւ 8 հազար հոգի լքել են Հանրապետական կուսակցությունը

Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լքել է Հանրապետական կուսակցությունը: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

«Ի դեպ, այսօր պարզ դարձավ, որ ՏՄՊՊՀ նոր նախագահի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ին առաջարկել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը: Ստացվում է, որ Շաբոյանի ՀՀԿ-ն լքելու քայլը որեւէ բան չփոխեց: Factor.am-ին տրամադրված պատասխանում նշվում է, որ ՀՀԿ-ն նախորդ տարվա ապրիլից առ այսօր լքել է 8 հազար 188 հոգի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցրել է նաեւ ֆինասների նախկին նախարար Վարդան Արամյանը: ՀՀԿ-ն լքածներին Factor.am-ը կանդրադառնա առաջիկայում»,-տեղեկացնում է աղբյուրը։