Էդուարդ Բաբայանն ընտրվեց Աբովյանի համայնքապետ

Այսօր տեղի է ունեցել Աբովյան խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը։ Նիստում առաջադրվել է համայնքապետի 2 թեկնածու՝ ԲՀԿ-ի ընտրական ցուցակը գլխավորող Էդուարդ Բաբայանը և ՔՊ-ի ցուցակի առաջին համար Պավել Ցուգունյանը։

ԲՀԿ-ին ընդամենը մեկ մանդատ էր պակասում համայնքի ղեկավարումը ստանձնելու համար․ կուսակցությունը Աբովյանի ավագանիում ունի 13 մանդատ, այնինչ անհրաժեշտ էր 14 կողմ ձայն։ Եվ այդ մեկ ձայնն ավագանու այսօրվա նիստի ընթացքում ԲՀԿ-ի համար ապահովել է ՀՅԴ-ից ընտրված ավագանու անդամ Արման Մեղրյանը:

Պավել Ցուգունյանը ստացել է 12 քվե․ նրա օգտին քվեարկածներից 2-ը «Հանրապետություն» կուսակցությունից ընտրված ավագանու 2 անդամներ էին, սակայն դա բավարար չի եղել Էդուարդ Բաբայանի ստացած ձայների քանակը գերազանցելու համար։

Աղբյուր՝ Factor.am