ՌԴ-ում ՀՀ դեպսանատունը տեղի հայերին հորդորել է զերծ մնալ սոցիալական ցանցերում կոչեր տարածելուց, չտրվել հնարավոր սադրանքներին

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը․

Վերջին օրերին սոցիալական ցանցերում կոչեր են տարածում գնալ և Մոսկվայում մասնակցել տարբեր ակցիաների:

Գիտակցելով ձեզանից յուրաքանչյուրի խորը մտահոգությունը և ծայրաստիճան ուշադիր լինելով իրավիճակի նկատմամբ ՝ մենք ձեզ հորդորում ենք զերծ մնալ նման նախաձեռնություններից և սոցիալական ցանցերում կոչեր չտարածելուց ՝ չտրվել հնարավոր սադրանքներին և, ինչպես նախկինում, ենթրակվել Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը: