ՀՅԴ-ն կմասնակցի, բայց անընդունելի է համարում դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելը

ՀՅԴ-ն կմասնակցի, բայց անընդունելի է համարում դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելը
ՀՅԴ-ն կմասնակցի, բայց անընդունելի է համարում դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելը

Հոկտեմբերի 19-21-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը` առաջիկա ՀՅԴ Ընդհանուր Ժողովի օրակարգի քննարկման նպատակով։

Այդ մասին ասված է ՀՅԴ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ «համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին»։

Քննարկման ավարտին ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ արտահեթ ընտրություններին մասնակցելու հարցով առանձին հայտարարություն:

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՅԴ-ն կարեւորում է քաղաքական ուժերի միջեւ գաղափարական, ծրագրային հենքի վրա փոխադարձ հարգանքի հանդուրժողականության մթնոլոտում քաղաքական պայքարը, իբրեւ ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական կուսակցություն, նպատակ ունենալով կյանքի կոչել ՀՅԴ արժեհամարկարգից բխող գաղափարական, ծրագրային առաջադրանքները:

Միաժամանակ, նշվում է, որ «անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»:

ՀՅԴ-ն  իր մտահոգությունն է հայտնում «կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ, փաստում է, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների եւ երեւույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա»: