Ղազախստանի Կարագանդա քաղաքում հունվարի 1-ի գիշերը ծեծկռտուտքի գործով հետախուզվող Հայաստանի քաղաքացի Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում: Nur.kz կայքին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևը: Գուրուրյանը ձերբակալվել է Օմսկի շրջանի տարածքում: Այս մասին տեղեկացնում է «Լրագիրը»`հղում անելով աղբյուրին։
«Ներկայում աշխատանքներ են տարվում նրան Ղազախստանին արտահանձնելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Կարագանդայի Հին Հռոմ ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվել է 1, վիրավորվել 4 մարդ»,-նշում է աղբյուրը: