Ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին ազատ է արձակվել

«Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին 28 տարվա բանտարկությունից հետո քիչ առաջ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Այդ մասին «Մեդիալաբին» տեղեկացրեց Արծրունու փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

«Արսեն Արծրունին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվեց: Մի կես ժամ առաջ նման որոշում կայացրեց դատարանը: Նա այժմ ազատության մեջ է, մի քիչ անսովոր է նրա համար, բայց ուրախ է», -փոխանցեց Ռևազյանը:

Արսեն Արծրունին սպանությունների պատվեր տալու մեղադրանքով 1994-ի դեկտեմբերից էր ազատազրկվել, իսկ 1996-ին դատապարտվել մահապատճժի: Մահապատժի դատավճիռը 2003-ին նախագահի որոշմամբ փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

«Դրոյի գործով» անցնում էր նաև Արմենակ Մնջոյանը, որը մահացել է 2019 թվականին: