Կորոնավիրուսով վարակակիրների թիվը աշխարհում անցավ 80 մլն-ը

Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը անցավ 80 մլնը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ջոն Հոփկինսի համալսարանը։

Ըստ աղբյուրի, դեկտեմբերի 26-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակակիրների թիվը աշխարհում կազմում է 80 027 056։ 1,7 մլն մարդ մահացել է, առողջացածների թիվը կազմում է 45 մլն։