Մաքսավորները անիվները համարակալում են, որ վարորդները «գլխներից չթռնեն», առանց մաքս` անիվ ներմուծեն

Մաքսավորները անիվները համարակալում են, որ վարորդները «գլխներից չթռնեն», առանց մաքս` անիվ ներմուծեն
Մաքսավորները անիվները համարակալում են, որ վարորդները «գլխներից չթռնեն», առանց մաքս` անիվ ներմուծեն

Մաքսայինը ավտոմեքենայում հին անիվ հայտնաբերելու դեպքում, դրանք առգրավում է: Հայ-վրացական սահմանակետում աշխատող մաքսավորները Վրաստան գնացող հայկական ավտոմեքենաների անիվները համարակալում են:

Aravot.am-ի տեղեկություններով, մաքսավորների այս նոր «գաղափարի» նպատակն այն է, որպեսզի հեշտորեն պարզեն, թե Հայաստանի ո՞ր քաղաքացին է համարձակվել իրենց «գլխից թռնել» եւ առանց մաքս վճարելու, Վրաստանից իր հետ մեքենայի անիվներ բերել: Մաքսավորները հայտնաբերել են, որ որոշ վարորդներ խորամանկության են դիմում եւ «քաչալ» անիվներով գնում են Վրաստան ու միանգամայն նոր, կամ համեմատաբար նոր անվադողերով հետ գալիս Հայաստան: Հաճախակի հայ-վրացական սահմանը հատող վարորդների պատմելով, «օրինախախտներին» բացահայտելու համար, մաքսավորները գաղտնի կերպով ավտոմեքենաների անիվներն, այսպես ասած, համարակալում են եւ արդեն վերադարձին` վարորդին փաստի առաջ կանգնեցնում:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/15/197582/