Օմբուդսմենն ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին

Օմբուդսմենն ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին
Օմբուդսմենն ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Օմբուդսմենի գրասենյակում ընդունեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին և վերջիններիս ուղեկցող պատգամավոր Արամ Մանուկյանին:

Զոհերի հարազատները և Ազգային ժողովի պատգամավորն իրենց խորը մտահոգությունն ու դժգոհությունը հայտնեցին Մարտի 1-ի դեպքերի քննության գործում առաջընթացի բացակայությունից: Նրանք նշեցին, որ վստահություն չունեն իրավական գործընթացի նկատմամբ: Զոհերի ծնողներն Օմբուդսմենին առաջարկեցին շարունակել խնդրի մասին բարձրաձայնել մարդու իրավունքների եվրոպացի հանձնակատարների հետ հանդիպումների ժամանակ:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը խնդրի վերաբերյալ Մարտի 1-ի զոհերի ծնողներին ներկայացրեց մի քանի առաջարկ: Միաժամանակ Պաշտպանը պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների և օրենսդրության շրջանակներում աջակցել գործի ընթացքին:

Պաշտպանի աշխատակազմ