ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարությունը Եվրոպայում փախստական և միգրանտ երեխաների իրավիճակի վերաբերյալ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարությունը Եվրոպայում փախստական և միգրանտ երեխաների իրավիճակի վերաբերյալ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարությունը Եվրոպայում փախստական և միգրանտ երեխաների իրավիճակի վերաբերյալ

Եվրոպայի ափ հասած փախստական և միգրանտ երեխաների լուսանկարները խորապես մտահոգիչ են: Դիակներ ծովի ափին… Երեխաներից ոմանք սահման հասած բեռնատարների ետևում շնչահեղձ վիճակում, ոմանք փշոտ մետաղալարով ցանկապատների արանքում հուսահատ ծնողների հետ:

Քանի դեռ Եվրոպայում միգրանտների և փախստականների ճգնաժամը խորանում է, այս նկարները վերջինը չեն լինի, որ կողողեն սոցիալական մեդիան կամ կհայտնվեն հեռուստացույցի էկրաններին կամ թերթերի առաջին էջին:
 
Փախստական երեխաների նկարները շատերին են վրդովել, սակայն միմիայն վրդովվելը բավարար չէ: Վրդովմունքին պետք է հաջորդեն համապատասխան քայլեր:
 
Այս երեխաների իրավիճակը նրանց ընտրությամբ չէ կամ նրանց վերահսկողության ներքո: Նրանք պաշտպանության կարիք ունեն, ինչպես նաև իրավունք:
 
Մենք պնդում ենք, որպեսզի ձեռնարկվեն հետևյալ քայլերը ՝
 
1. Այդ իրավիճակում հայտնված երեխաներին պետք է պաշտպանել տրամադրելով մի շարք էական ծառայություններ՝ առողջապահություն, սնունդ, էմոցիոնալ աջակցություն և կրթություն, ինչպես նաև նրանց ընտանիքների համար կացարան, որպեսզի ընտանիքի անդամները միասին մնան:
 
2. Պետք է ապահովել երեխայի խնամքի բավարար քանակի որակյալ փորձագետներ, ովքեր կաջակցեն երեխաներին և նրանց ընտանիքներին:
 
3. Պետք է շարունակել որոնողական և փրկարարական աշխատանքները ոչ միայն ծովում, այլ նաև ցամաքի վրա, քանի որ ընտանիքները տեղաշարջվում են տարբեր երկրներով: Պետք է հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի կանխել միգրանտ և փախստական երեխաների իրավունքների չարաշահումն ու շահագործումը:
 
4. Ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել երեխաների շահերը, ներառյալ ապաստան հայցելու և ստանալու իրավունքը:
 
Մենք ցավում ենք այն ընտանիքների համար, ովքեր կորցրել են իրենց երեխաներին՝ ծովում, ափերին, Եվրոպայի ճանապարհներին: Քաղաքականության քննարկմանը զուգահեռ, չպետք է մոռանանք այս ճգնաժամի խորապես մարդկային բնույթը, ոչ էլ մասշտաբը: Չպետք է մոռացության մատնենք երեխաներին:
 
Եվրոպայում ապաստան փնտրողների մեկ քառորդը երեխաներ են: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Եվրոպայում ապաստարան է հայցել ավելի քան 106,000 երեխա:
 
Նաև չպետք է մոռանանք Եվրոպայում անվտանգություն փնտրող ընտանիքների պատմությունների դրդապատճառը՝ Սիրիայում ընթացող սարսափելի հակամարտությունները, որոնք արդեն ստիպել են մոտ երկու միլիոն երեխաների փախչել երկրից: Այս հակամարտությունների ավարտը միայն կարող է դադարեցնել մարդկանց տառապանքները: