Երեւանի Բաղրամյան պողոտայից ոստիկանության ներքին զորքերի ծառայողները բերման ենթարկեցին պողոտան փակած ցուցարարներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, որը ևս մասնակցում էր անհնազանդության երթին:
Քոչարյան կրտսերը ոստիկանության ծառայողներին հորդորեց իրեն ուժով չնստեցնել ոստիկանական մեքենան: Ինքնակամ ոստիկանական մեքենա նստելուց առաջ բռունցքը պարզեց վերև և հայտարարեց. «Մեր պայքարը շարունակվում է»: