Լևոն Քոչարյանը ոստիկաններին հորդորեց իրեն ուժով չտանել, ոստիկանական մեքենա նստեց ինքնակամ

Երեւանի Բաղրամյան պողոտայից ոստիկանության ներքին զորքերի ծառայողները բերման ենթարկեցին պողոտան փակած ցուցարարներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, որը ևս մասնակցում էր անհնազանդության երթին:

Քոչարյան կրտսերը ոստիկանության ծառայողներին հորդորեց իրեն ուժով չնստեցնել ոստիկանական մեքենան: Ինքնակամ ոստիկանական մեքենա նստելուց առաջ բռունցքը պարզեց վերև և հայտարարեց. «Մեր պայքարը շարունակվում է»: