ՄԱԿ-ի զեկուցողը կգնահատի Հայաստանում խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի իրականացումը

ՄԱԿ-ի զեկուցողը կգնահատի Հայաստանում խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի իրականացումը
ՄԱԿ-ի զեկուցողը կգնահատի Հայաստանում խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի իրականացումը

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այցելել է Հայաստան։

Տեղեկացնում են Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակից՝ հավելելով, որ նոյեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 16-ը` նա կգնահատի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի իրականացումը:

«Հայաստանը խաղաղ ժողովրդավարական անցման ուղիով է ընթանում. այն հսկայական ներուժ  է պարունակում մարդու իրավունքների,  հատկապես խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի համապարփակ պաշտպանության և ամրապնդման ուղղությամբ , ինչպես նաև օրենքի գերակայության առումով՝ ժողովրդավարական ձեռքբերումներից և տնտեսական զարգացումից օգտվելու համար», – ասել է մարդու իրավունքների անկախ փորձագետը:

«Այս այցը հնարավորություն կընձեռի ինձ ուսումնասիրելու Հայաստանում խաղաղ հավաքների և միություններ կազմելու ազատությանն առնչվող խնդիրները՝  ներգրավված տարբեր դերակատարներից անմիջականորեն ստացված   տեղեկատվության միջոցով»:

Իր 10-օրյա առաքելության ընթացքում Վուլեն կայցելի Գյումրի, Վանաձոր, Վայք և Երևան, կհանդիպի կառավարության աշխատակիցների, դատական համակարգի, օրենսդիր համակարգի ներկայացուցիչների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Նա կհանդիպի նաև դիվանագիտական կորպուսի, ՄԱԿ-ի համակարգի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հատուկ զեկուցողի  մամուլի ասուլիսը կկայանա  նոյեմբերի 16-ին ժամը 11:30-ին, ՄԱԿ–ի գրասենյակում:

Հատուկ զեկուցողը  իր այցի մասին համապարփակ զեկույց կներկայացնի 2019 թ. հունիսին Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին :