Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին. Գարեգին Երկրորդ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն անդրադարձել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին։  Գարեգին Երկրորդի ուղերձում ասված է․

«Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը:

Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին»։