Շատ մտահոգիչ էր՝ պաշտոնատար անձինք կոչ էին անում դատարան արգելափակել․ ՄԻՊ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչն ինձ համար ազդակ էր, որ ավելի ուշադիր և հետևողական լինենք, խորհրդարանում. պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի արած ուշագրավ հայտարարությանը, որ Հայաստանում բռնություն քարոզող կազմակերպված խմբեր են ձևավորվել։

«Ցանկացած տեսակի բռնություն անթույլատրելի է, իմ մյուս կարևոր գործառույթն եմ համարում է՛լ ավելի աչալուրջ լինել, որ մենք ճիշտ իրացնենք մեր վերահսկողական գործառույթը, որպեսզի գործողություններ իրականացնելիս իրավապահները չոտնահարեն քաղաքացիների իրավունքները»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։ Թաթոյանն ասաց՝ ինքը ևս նկատել է բռնության դրսևորումներ, բայց իրենք տեղեկություններ չունեն կազմակերպված խմբերի գործունեության մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։