Առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է. Գաբրիել Բալայան

Առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է. Գաբրիել Բալայան
Առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է. Գաբրիել Բալայան

Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:

«Առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է: Կրակոցների քանակը գոնե վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոչ նվազել, ոչ ավելացել է: Եթե չհաշվենք վերջին միջադեպը՝ մեր զինծառայողի վիրավորման (ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը), որը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս արևելյան հատվածում և որին Արցախի զինված ուժերը պատասխանել են շատ խիստ, արտառոց որևէ դեպք չի գրանցվել»,-նշեց փոխնախարար Բալայանը: