Դավիթ Տոնոյանը կհանդիպի ռուսական ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ

Դավիթ Տոնոյանը կհանդիպի ռուսական ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ
Դավիթ Տոնոյանը կհանդիպի ռուսական ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 24-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հունիսի 25-ից 30-ը Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում անցկացվելու է «Արմիա-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը։

Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից, Դավիթ Տոնոյանը մասնակցելու է համաժողովի հանդիսավոր բացման արարողությանը և ցուցահանդեսին: Այցի շրջանակում այսօր՝ հունիսի 25-ին, ծրագրված են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ:

Ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես կայցելեն նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Միջազգային ցուցահանդեսի հարթակներում ներկայացված են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության համալիրի արտադրության ցուցանմուշներ: