Ադրբեջանական բեռնատարը դիտավորյալ հանցագործություն է կատարել Մարտակերտի շրջանի ճանապարհով շարժվող «Թումոյի» աշխատակիցների ավտոմեքենայի նկատմամբ. Բեգլարյան

Ադրբեջանական բեռնատարը դիտավորյալ հանցագործություն է կատարել Մարտակերտի շրջանի ճանապարհով շարժվող «Թումո» կենտրոնի աշխատակիցների ավտոմեքենայի նկատմամբ։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով, վրաերթի հետևանքով կենտրոնի մեքենան գլորվել է ձորը, հրաշքով բոլորը ողջ են մնացել, բայց ստացել են թեթև վնասվածքներ։

Նա նշել է նաև, որ «Թումոյի» աշխատակիցները, այնուամենայնիվ, շարունակել են իրենց ճանապարհը, Մարտակերտում կազմակերպել են նախատեսված շնորհանդեսը, այնուհետև վերադարձել են Ստեփանակերտ և դիմել բուժզննման։