ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած երեք միջնորդագրերը:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Նրա խոսքով՝ միջնորդագրերից 2-ի համար քվեարկությանը մասնակցել է ԱԺ 107 պատգամավորներից 68-ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել: Միջնորդագրերից մյուսի քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:
Բաբայանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգմավոր չունեն գաղտնիության թույլտվություն, դրա համար չեն մասնակցել: