Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիրգորյանն այսօր հրավիրած ասուլիսում մանրամասներ է ներկայացրել Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման և միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու գործընթացից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբը: Ըստ որոշման՝ Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Անվտանգության խորհրդի քննարկմանը, այնուհետև կառավարության հաստատմանը:
Արմեն Գրիգորյանն այսօր ասաց, որ պատրաստ են բարձր մակարդակով ու ամենայն պատասխանատվությամբ ստանձնել այդ գործընթացի իրականացումը:
Նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչո՞ւ են որոշել մշակել նոր ռազմավարություն:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.