Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ ոչ արդարացնող հիմքով, հայտնել է 1lurer.am-ը։  

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էին առաջադրել գործարար Սիլվա Համբարձումյանից 3 միլիոն դոլար «կաշառք ստանալու համար», գործով վաղեմության ժամկետը լրացել է,  1lurer.am-ի հրապարակման համաձայն՝ նախորդ նիստին Ռոբերտ Քոչարյանը չի առարկել ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ։